Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ամուր հարաբերությունների գաղտնիքները

Ամուր հարաբերությունների գաղտնիքները

Հարաբերությունների վրա ազդող հիմնական բաղադրիչը սերն է: Առանց սիրո բոլոր հարաբերությունները փլուզվում են:

Յուրաքանչյուր  զույգ ձգտում է հասնել անթերի հարաբերությունների, որպեսզի հենց իրենց զույգը երկար ժամանակ կատարյալ համարվի: Այսպիսին է սիրահարված մարդկանց հոգեբանությունը: Սակայն այդ կատարելությանը հասնելու համար մարդուն անհրաժեշտ է երկարատև աշխատել սեփական «ես»-ի ու հարաբերությունների վրա:

 

Մեզնից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները,  հետաքրքրություններն ու աշխարհայացքը, սակայն նորմալ հարաբերությունների ստեղծման դեպքում անհրաժեշտ է հաշվի նստել նաև դիմացինի ցանկությունների ու հետաքրքրությունների հետ: Հարաբերությունների վրա ազդող հիմնական բաղադրիչը սերն է: Առանց սիրո բոլոր հարաբերությունները փլուզվում են:

 

Սովորաբար, երբ մարդիկ սկսում են հանդիպել, նրանք միշտ հավատում են, որ իրենց հարաբերությունների հիմքում ընկած է իսկական սերը (այն տեղի է ունենում ենթագիտակցականում): Մարդը սկսում է հիշել, թե իրենց հարաբերություններում ինչ վառ հուշեր ու երջանիկ  պահեր են եղել ու նաև վեճեր` փորձելով այսուհետ խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Սակայն հետաքրքրությունների տարբերությունները միշտ չէ, որ հանգեցնում են վեճերի: Երբեմն, ընդհակառակը, մարդու հետաքրքրությունների միջոցով կարելի է շատ բան իմանալ նրա մասին:

 

Մարդը չի կարող ամեն ինչ պատմել իր մասին, երբեմն նրա հետաքրքրությունները պատմում են դա իր փոխարեն. դրա համար անհրաժեշտ է ընդունել երկրորդ կեսի հետաքրքրություններն ու կիսել դրանք: Որակյալ հարաբերությունների ցուցանիշն այն է, որ երկուսն էլ մնան այնպիսին, ինչպիսին կան ցանկացած իրավիճակում` չսահմանափակելով իրենց ու դիմացինի ձգտումները: Սեփական անձի հանդեպ կասկածների պատճառով կանայք և տղամարդիկ ձգտում են միմյանց իրենց կողքին պահել: Նրանց թվում է, թե մի վանդակում փակվելով` նրանք կարող են փրկել իրենց հարաբերությունները, այդ իսկ պատճառով փորձում են վերահսկել միմյանց: Իրականում պարտադիր չէ ամեն ինչ իմանալ միմյանց մասին՝ շփումն ավելի բազմակողմանի դարձնելու համար: Եթե զույգերը չփորձեն միմյանց կապել հավիտյան սիրո ու հավատարմության  խոստումներով, ապա հարաբերությունները դրանից չեն տուժի, այլ ընդհակառակը, կլինեն ավելի առողջ, անկեղծ, հաճելի ու երկարատև: Զուգընկերոջը  մոտ պահելու համար պետք չէ վանդակի մեջ նրան պահել,  այլ հարկավոր է ազատություն տալ: Մտերիմ մարդուն կորցնելու վախը հաճախ բերում է իրական կորստի: Խանդը, կասկածամտությունը և դիմացինին վերահսկելու ցանկությունը հարաբերությունները դարձնում են ծանր ու ձանձրալի: Այն, ինչ տղամարդն ու կինը թույլ չէին տա իրենց հարաբերությունների սկզբում, կես տարի հետո դառնում է հնարավոր ու սովորական: Կարող է թվալ, որ  հենց այդ ինքնաարտահայտման ազատությունն է այդքան կարևոր հարաբերություններում, սակայն  իրականում  դա վկայում է զգուշավորության և սեփական գործողությունների հանդեպ վերահսկողության զգացողության կորստի մասին: Հետաքրքրության կորուստը միմյանց հանդեպ հիմնականում հեռավորության չափազանց կրճատման հետևանք է: Բավական է միմյանցից որոշ ժամանակով  հեռանալ, ու կնոջը նորից հաճելի կլինի զարդարվել իր տղամարդու համար, իսկ տղամարդն էլ մեծ հաճույքով նորից կձգտի դեպի իր կինը: Հարաբերությունները խաղ են, որոնք հետաքրքրիր են ոչ թե իրենց արդյունքներով, այլ ընթացքով: Շատերին թվում է, թե հարաբերությունների խաղի նպատակն այն է, երբ կարող ես  ասել. «Ահա և վերջ, նա իմն է»:

 

Սակայն, երբ սկսում ես այդպես մտածել, խաղը կորցնում է իր իմաստը, հարաբերությունները վերածվում են ձանձրալի առօրյայի: Հարաբերությունների թարմությունը պահելու համար անհրաժեշտ է հրաժարվել հստակությունից, հաղթահարել սեփական վախն ու թույլ տալ հարաբերություններին հավասարակշռվել հայտնիի և անհայտի սահմանագծում: Վախերը հաղթահարելն այդքան էլ հեշտ չէ, սակայն միայն այդպես կարելի է կառուցել թեթև, ազնիվ ու կայուն հարաբերություններ: Այդ ամենը հասկանալու համար անհրաժեշտ է սեփական անձի վրա փորձել: Փորձեք միմյանցից անկախ լինել: Մի վերահսկեք միմյանց: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, բայց մի մոռացեք, որ ձեր կողքին կա մեկը, ով թանկ է ձեզ համար և ով նույնպես պետք է մնա այնպիսին, ինչպիսին  կա: Այլ մարդու սեփական տարածքը պետք է հարգել և պահպանել, ինչպես սեփականը: Միայն հոգևոր, ֆինանսական ու տնտեսական անկախությունը կարող է  հարաբերությունները դարձնել իսկապես ամուր: Պայքարեք ձեր ինքնուրույնության համար և գնահատեք այլ մարդկանց ազատությունը:

 

Միմյանց հետ զրուցելու կարողությունը ևս շատ կարևոր ու սկզբունքային կանոն է. փորձեք անիմաստ չխոսել, չբանբասել, չքննարկել աշխատանքային խնդիրները, այլ խոսել միայն կարևորի մասին, ձեր և ձեր հարաբերությունների մասին, այն ամենի, ինչ կատարվում է ձեր միջև: Անպայման անհրաժեշտ է ամեն ինչ բարձրաձայնել` ինչու՞ են ձեզ անհրաժեշտ այդ հարաբերությունները, ի՞նչն է ձեզ դուր գալիս, ի՞նչն է անհանգստացնում, դեպի ու՞ր եք գնում, ինչպե՞ս եք տեսնում ձեր ապագան: Հիշաչար մի եղեք, լուռումունջ մի հրաժարվեք ձեր ցանկություններից, խոսեք դրանց մասին:  Հիշեք միայն մեկ բան, որ սիրած էակը ձեր թշնամին չէ, նա ձեզ ոչինչ պարտական չէ, հիշեք նաև այն, որ դուք ցանկանում եք պահել նրան ձեր կողքին: Ուստի միակ գործիքը, որը դուք ունեք, խնդրանքն է, փոխզիջումն ու պայմանավորվածությունը: Միգուցե  ձեզ միանգամից  չհաջողվի հստակեցնել ու պարզաբանել հարաբերությունները, սակայն այն, որ դուք միասին եք դա ցանկանում անել, արդեն իսկ բավարար է  ձեր հարաբերություններն ավելի, քան երբևէ, ամուր դարձնելու համար: 

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. eka-mama.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կանանց հարաբերությունների խնդիրները տղամարդկանց հետ. urolog.am
Կանանց հարաբերությունների խնդիրները տղամարդկանց հետ. urolog.am

Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...

Պլատոնական սեր
Պլատոնական սեր

Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում  քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...

Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am
Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am

Անհամատեղելիությունը զուգընկերների միջև ախտաբանական հակամարտությունն է: Հաճախ դրա պատճառը կնոջ օրգանիզմ ներդրված տղամարդու գենետիկ նյութի հանդեպ իմունային համակարգի ոչ ճիշտ ռեակցիան է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Համբույրի տեսակները. urolog.am
Համբույրի տեսակները. urolog.am

Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.

Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...

Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները
Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները

Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...

Անհավատարմության պատճառները. urolog.am
Անհավատարմության պատճառները. urolog.am

Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար...

Սեռական խանդ. urolog.am
Սեռական խանդ. urolog.am

Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...

Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am
Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am

Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...

Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ.urolog.am
Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ.urolog.am

Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...

Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները. urolog.am
Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները. urolog.am

Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...

Սեռական գրավչություն. urolog.am
Սեռական գրավչություն. urolog.am

Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...

Սեքսոլոգիա
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...

Սեքսոլոգիա
Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք
Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք

Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...

Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում. urolog.am
Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում. urolog.am

Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...

Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ